ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Մեզ ատողների շարքում պետք է փնտրել մեր հակապատկերը

Մեզ ատողների շարքում պետք է փնտրել մեր հակապատկերը
02.07.2026 | 15:40

Ստրուկները ատում են ազատներին։ Թշնամուն հանձնվողները ատում են չհանձնվողներին։ Դասալիքներն ատում են չնահանջողներին։

Ինձ համար սա ապացուցման կարիք չունեցող թեզ է։ Իմ կյանքի ընթացքում ես դա տեսել եմ, պատմության իմ ուսումնասիրություններում ես դրանում համոզվել եմ։ Եվ հոգեբանությունն էլ դրա օգտին է խոսում։

Ստրուկները ազատների մեջ տեսնում են նախատինք՝ իրենց ստրկական էությանը։ Թշնամուն հանձնվողները չհանձնվողների և պայքարողների մեջ տեսնում են իրենց խեղճությունը, վախկոտությունն ու փոքրոգությունը և ատում են նրանց՝ ամեն անգամ տեսնելիս։

Դասալիքները ամեն անգամ չնահանջողի ու հայրենիքին հավատարմությամբ ծառայողի մեջ տեսնում են իրենց ամոթը, իրենց նենգությունն ու փոքրոգությունը և ավելի «կրքոտ» են ատում։

Ուստի մեզ ատողների շարքում պետք է փնտրել մեր հակապատկերը, մեր գաղափարների թշնամիներին, եթե անգամ նրանք բացահայտ չեն խոստովանում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5936

Մեկնաբանություններ

fo@irates.am